-
Բելառուսը հանդես է գալիս ի պաշտպանություն ՈՒկրաինայի միասնության և տարածքային ամբողջականության, Euronews-ի հետ հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա նշել է, որ Բելառուսը չի ցանկանում տեսնել ՈՒկրաինայի մասնատումը։
-
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԵՏՄ համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Սակայն մինչև հոկտեմբերի 10-ը Ղազախստանը և Բելառուսը չեն հասցնի վավերացնել համաձայնագրերը:
-
Կարմիր խաչի միջազգային առաքելությունը դադարեցրել է իր աշխատանքը Դոնեցկում: Այս մասին հայտարարել է ՈՒկրաինայում առաքելության ներկայացուցիչ Ալինա Մուրզաևան:
-
Լոնդոնում հարյուրավոր մարդիկ մասնակցել են բողոքի ակցիային՝ ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողությունների Մեծ Բրիտանիայի մասնակցության:
-
ՀՀ մշակույթի նախարարության, Դանիայում ՀՀ դեսպանության և Տավուշի թեմի աջակցությամբ` հոկտեմբերի 10-16-ին Հայաստանում հանդես կգա Հասլև քաղաքի եկեղեցու երիտասարդական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Պիտեր Արենդթ):
-
Ադրբեջանում կալանավորված մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսի առողջական վիճակի վատացման մասին հայտարարություն են տարածել նրա փաստաբանները՝ նշելով, որ կնոջ վիճակը ծանր է:
-
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ժամանակ ներողություն է խնդրել նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանից իր այն խոսքերի համար, թե Թուրքիայի իշխանությունները ֆինանսապես օժանդակել են իսլամիստներին Սիրիայում:
-
Էբոլայով առաջին հիվանդը, ով ախտորոշվել է ԱՄՆ-ում, ներկա պահին ծանր վիճակում է: Լիբերիայի քաղաքացի Թոմաս Էրիկ Դանկանը ժամանել է ԱՄՆ մոտ երկու շաբաթ առաջ՝ իր հարազատներին տեսակցելու:
-
Ամփոփվեց հոկտեմբերի 1-ին Ծաղկաձորում մեկնարկած «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը:
-
Այսօր` հոկտեմբերի 4-ին, մեկնարկեց Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի կազմակերպած հայագիտական սեմինար-քննարկումների շարքը: